Միջազգային հանրությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ շարունակվող հարձակումները: Այս մասին Լեհաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, հաղորդում է Associated Press-ը:
Բայդենն ընդգծել է, որ միջազգային հանրությունն ավելի շատ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ:
Նա նշել է, որ ողջ աշխարհը մերժում է Ղրիմում կայացած հանրաքվեն, որը հնարավորություն է տվել Մոսկվային անեքսիայի ենթարկել թերակղզին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղրիմի ղեկավարները Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիր են ստորագրել:




























