Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիշչենկոն կոչ է արել երկրի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին ինքնակամ կերպով հրաժարականի դիմում ստորագրել ու վայր դնել իր ստանձնած լիազորությունները: Այս մասին Գրիցեկոն գրել է իր բաց ուղերձում:
«Ալեքսանդր Վալենտինովիչ, առաջարկում եմ պատասխանատու քայլ անել՝ Ձեր ստանձնած լիազորությունները ինքնակամ վայր դնելով: Ինքներդ Ձեզ ու բոլորին էլ արդեն պարզ է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը, առավել եւս ներկայիս արտակարգ իրավիճակում, Ձեր կոչումը չէ: Ի վերջո, հիշեք իմ ու Ձեր խոսակցությունը, որը տեղի էր ունեցել Մայդանի նախօրեին, երբ Դուք ասացիք. «Կազատվի Յուլյան, ես առհասարակ կհեռանամ կուսակցությունից ու քաղաքականությունից, ավելի հետաքրքիր ու ինձ համար ներդաշնակ բանով կզբաղվեմ»…Հիշո՞ւմ եք: Դե, ժամանակն է, արեք: Դրանից թե Ձեզ համար ավելի լավ կլինի, թե երկրի»,-գրել է Գրիցենկոն:
Ինչպես հաղորդվում էր, մարտի 18-ին Կրեմլում ստորագրվել է Ղրիմի ու Սեւաստոպոլի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու մասին համաձայնագիր:




























