Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Գագաուզիայի ինքնավրության բնակիչներին անվանել է «Մոլդովայի Հանրապետության թաթարներ»:
Adevarul Live-ին տված հարցազրույցում Բաեսկուն ասել է, որ վերջերս Գագաուզիայի կարգավիճակի վերաբերյալ անցկացված հանրաքվեն կազմակերպվել է ճիշտ նույնկերպ, ինչպես Ղրիմի հանրաքվեն:
«Մոլդովայի Հանրապետության այդ տարածաշրջանը, որը բնակեցված է թաթարներով, հանրաքվե է անցկացրել փետրվարին եւ քվեարկել Եվրասիական միության ուղու օգտին: Ղրիմի թաթարներին արտաքսել են Սիբիր, իսկ Մոլդովայի թաթարները հարմարվել են, իսկ Սիբիր ուղարկել են ռումիններին»,-ասել է Բասեսկուն, հաղորդում է Gagauzinfo.MD-ն՝ վկայակոչելով pan.md-ն:




























