Երեւանի Սարի Թաղի 16-ամյա բնակիչ Գոռ Ս.-ն մեղադրվում է իր հասակակից Ռոման Հ.-ին դանակով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում: Գոռը երկու ընկերների հետ գնացել է թիվ 105 ավագ դպրոց ընկերուհուն տեսնելու: Նույն օրը ցերեկը դպրոցի մոտակայքում միմյանց նայելու պատճառով վիճաբանություն է սկսվել Խ.Արթիկյանի եւ վերըն նշված անձանց միջեւ, որից հետո պարզաբանումներ ստանալու համար միասին գնացել են «Հայորդաց տուն»: Նրանց միջեւ նորից վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է կռվի: Այդ ընթացքում նրանց է մոտեցել 17-ամյա Ռոման Հ-ն, ում Գոռը սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է որովայնի ձախ հատվածին` առաողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գոռ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 24-ին:




























