Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Ղրիմում ժողովրդի կամքի ազատ արտահայտում է տեղի ունեցել:

«Կարծում եմ, որ տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար: Պետք էր ընդառաջ գնալ ղրիմցիներին, որոնք ցանկանում էին, որպեսզի իրենց հարցն այդ կերպ լուծվեր: Այս դեպքում ոչ ոք ոչ ոքի ընտրությունների չէր քշում: Մարդիկ կատարել են իրենց իրական ընտրությունը»,-ասել է նա ռուսական Slon պարբերականին տված հարցազրույցում:

«Ներկայումս Ղրիմում ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց խնդրանքով ու ցանկությամբ: Լավ է, որ այդ ուղիով գնացին՝ հանրաքվեի, եւ ցույց տվեցին, որ մարդիկ իսկապես ցանկանում են Ռուսաստան վերադառնալ, ցույց տվեցին, որ մարդանց ոչ ոք ոչ մի տեղ չի քշում: Ղրիմցիները պետք է հմտորեն ղեկավարեն իրենց երջանկությունը: Համարում եմ, որ այդ իրադարձությունը երջանիկ է ու պետք է այն որպես այդպիսին ընկալել: Ղրիմի ինքնիշխանության վերադարձը հիմք է ու այդ ինքնիշխանությունից օգտվելով՝ Ղրիմը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալու: Դա երջանկություն է, ընտրության ազատություն»,-ընդգծել է նա: