Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնությանը միավորվելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը որեւէ ընդհանուր բան չունի ոչ իրավունքի, ոչ ժողովրդավարության, ոչ էլ առողջ բանականության հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբեյնիսը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Պուտինի այսօրվա ելույթը ցույց տվեց, թե որքան իրական է ՌԴ սպառնալիքը քաղաքակիրթ աշխարհի, միջազգային անվտանգության համար»,-հայտարարել է նա:
Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է բոլոր պատասխանատու պետություններին ու միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով գործուն միջոցներ ձեռնարկել ագրեսորի դեմ:




























