ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G7-ի անդամներին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել Եվրոպայում՝ քննարկելու համար Ուկրաինայի հարցով իրենց հետագա գործողությունները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթլին Հայդենը:
G7-ի անդամ երկրների առաջնորդները կհանդիպեն միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովից շրջանակներում, որը տեղի կունենք Նիդերլանդներում, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ G8-ը որոշել է դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունն այդ կազմակերպությունում:




























