Թուրքիայի Մուղլա նահանգի ափերի մոտ դեպի հունական Խիոս կղզի մեկնող նավ է շրջվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ մարտի 18-ի առավոտյան, Մուղա նահանգի Բոդրումի շրջանից սիրիացի ներգաղթյալներով դեպի հունական Խիոս կղզի մեկնող նավը դեռեւս չճշտված հանգամանքներում շրջվել է։

Նավի մեջ գտնվող 8 սիրիացի ներգաղթյալներից 5-ը խեղդվել են ջրում։ Առափնյա պաշտպանության  ջոկատներին հաջողվել է փրկել 3 ներգաղթյալի, որոնց տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, որ ներգաղթյալները փորձել են մաքսանենգ ճանապարհով անցնել հունական կղզիներ։