2014թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի կապիտալի արտահոսքը կազմել է 35 մլրդ դոլար: Այդ մասին լրագրողներին հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
«Առայժմ անիմաստ է 2014թ.-ի կապիտալի արտահոսքւ գնահատականը բարձրացնել,- հայտարարել նա:- Փետրվարի արդյունքների հիման վրա այն մոտ էր հունվարին, իսկ երկու ամսվա ընթացքում այն հասել է 35 մլրդ դոլարի»:
Տնտեսական զարգացման նախարարության գնահատականով՝ հունվար-փետրվարին արտահոսքի արագ տեմպը «կարճաժամկետ երեւույթ է»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը կապում էր այն նաեւ արտարժույթի առքի հետ:
Տնտեսական զարգացման նախարարության վերջին կանխատեսումների համաձայն 2014թ.-ին արտահոսքը կազմելու է 25 մլրդ դոլար: Ռուսաստանի բանկի տվյալներով՝ 2013թ.-ին այդ թիվը կազմում էր 62,7 մլրդ դոլար, իսկ 2012թ.-ին՝ 54,6 մլրդ դոլար:




























