Սեփականատերերի կողմից իրենց պատկանող, սակայն ինչ-ինչ պատճառներով չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքության եւ պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների եւ դրանց առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությունը վարել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:
Խորհրդակցության շրջանակում մասնավորապես ներկայացվել եւ քննարկվել են համապատասխան ծանուցումներից հետո սահմանված ժամկետում իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի նկատմամբ վարչարարության իրականացման հետ կապված հարցեր:
Առանձին քննարկվել են նաեւ սեփականատեր հանդիսացող, սակայն ներկա պահին ՀՀ-ից բացակայող քաղաքացիների նկատմամբ վարչարարության իրականացման միջոցներն ու տեսակները, ինչպես նաեւ օրենքով սահմանված համապատասխան այլ միջոցների ձեռնարկման հարցը:
Անդրադարձ է եղել նաեւ օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացմանը:




























