Ուկրաինական իրադարձություններն առավել կարեւոր են դարձնում Ադրբեջան-ԱՄՆ եւ Ադրբեջան –ԵՄ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչաևդ Մորնինգսթարը:

Նրա խոսքով՝ «ուկրաինական իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչու է հարկավոր, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի»:

«Կարեւոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար՝ այդ կերպ վերջ տալով անկայունությանը տարածաշրջանում: Ոչ ոքի ձեռնտու չէ այդ  հակամարտության շարունակությունը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն համարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսեւորում: