Ռուսաստանին խիստ պատժամիջոցների ենթարկել եւ անջատել մնացած աշխարհից պարզապես անհնար է: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ռուսաստանը Իրան կամ Իրաք չէ, այն այլ տրամաչափի գերտերություն է եւ այդ գերտերությունը շատ կայուն է»,-ընդգծել է նա:

Քաղաքագետի խոսքով՝ գնահատականները, թե քանի միլիարդ կկորցնի Ռուսաստանը, ուղղակի անլուրջ են, քանի որ այդ երկրի համար փողից ավելի կարեւոր բաներ կան: «Ռուսաստանը չի կարող համաձայնել Խարկովում ամերիկյան ՀՀՊ համակարգեր տեղակայելու գաղափարին, քանի որ այդ դեպքում իր ողջ ռազմական ենթակառուցվածքները կկորցնեն իրենց իմաստը»,-ընդգծել է Իսկանդարյանը: