ԱՄՆ-ը դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Վաշինգթոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը, նաեւ Միչիգանում եւ Թեքսասում գտնվող հյուպատոսություններին հրահանգվել է լքել ԱՄՆ տարածքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հատուկ դեսպան Դանիել Ռուբինշտայնին:
«Մենք անընդունելի ենք համարում, որ ռեժիմի կողմից նշանակված անձինք դիվանագիտական հարաբերություններ են վարում կամ հյուպատոսական գործողություններ իրականացնում ԱՄՆ-ում»,-ասված է հայտարարությունում:




























