Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 18-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Սարավանի եւ Մեղրիի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: