ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ղրիմում ստեղված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ Տան հայտարարությունը:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են «Ուկրաինայում իրավիճակի հարցով պատասխան քայլերը համակարգելու աշխատանքները շարունակելու» հնարավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Հիշեցնենք, որ երկու առաջնորդներն էլ համարում են, որ Ղրիմում մարտի 16-ին կայացած հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքին եւ չեն պատրստվում ճանաչել դրա արդյունքները: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Օբամայի եւ Մերկելի հետ եւ աջակցել հանրաքվեի անցկացումը: