Ուկրաինացի զինվորականներին թույլ են տվել զենք կիրառել Ղրիմում: Ինչպես հաղորդում է Lb.ua-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությունը, նման որոշման համար հիմք է հանդիսացել ուկրաինացի զինվորականի սպանությունը: ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակվողները ՌԴ զինվորական համազգեստով են եղել: Զենք թույլատրվել է կիրառել «ուկրաինացի զինվորականների կյանքը պաշտպանելու համար»:
Մարտի 18-ին Սիմֆերոպոլում 13-րդ ֆոտոգրամետրիկ կենտրոնի գրոհի ժամանակ սրտին ստացած հրազենային վնասվածքից մահացել է ենթասպա Կակուրին Վ. Ս.-ն, որը գտնվել է զորամասի ավտոպարկի դիտակետի աշտարակում: Վզի եւ ձեռքերի շրջանում հրազենային վնասվածք է ստացել կապիտան Ֆեդուն Վ. Ա.-ն: Եվս մեկ զինծառայող ծանր վնասվածքներ է ստացել ոտքերին եւ գլխին մահակով եւ ամրաններով հարվածներից:
Ուկրաինայի ՊՆ հայտարարության համաձայն՝ հարձակվողները եղել են ռուսական զինվորական համազգեստով՝ առանց տարբերանշանների: Նրանք զինված են եղել ինքնաձիգներով եւ դիպուկահար հրացանով:
«Զորամասի հրամանատար, գնդապետ Անդրեյ Անդրյուշկինը, որին բանակցությունների ժամանակ առեւանգել են, պահում են առանձին շինությունում եւ ուժով ստիպում են անցնել «Ղրիմի ժողովրդի» կողմը»,-ասված է հաղորդագրությունում:




























