Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ:

Պետությունների ղեկավարների կարծիքներ են փոխանակել  Ուկրաինայում ճգնաժամի զարգացման վերաբերյալ: Կողմերը նշել են Ղրիմի թերակղզու Ռուսաստանի Դաշնությանը միանալու կարեւորությունը՝ «Ղրիմի բնակչության միասնական կամքին լիովին համապատասխան»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայից անջատման հանրաքվեն կայացել էր մարտի 16-ին: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի երկրները չեն ճանաչում քվեարկության արդյունքները՝ հանրաքվեն անվանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում: