ԵԽԽՎ նախագահ Աննա Բրասերը դատապարտել է Ղրիմն իրեն միացնելու ՌԴ որոշումը: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը:

«Ես ամենախիստ արտահայտություններով դատապարտում եմ Ղրիմի անկախությունը ճանաչելու եւ այն ՌԴ կազմում ընդգրկելու Ռուսաստանի որոշումը, ինչը Եվրոպայի Խորհրդի կանոնադրության եւ հիմնարար սկզբունքների, ինչպես նաու կազմակերպությունում ՌԴ ստանձնած պարտավորությունների խախտում է»,-նշել է Բրասերը:

Նա նաեւ ընդգծել է, որ ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Աննա Բրասերը ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեի համազեկուցողներ Մարիետա դե Պուրբե-Լունդինի եւ Մայլիս Ռեպսի հետ Ուկրաինա կայցելի մարտի 22-24-ին:

Նշենք, որ Ղրիմի Հանրապետությունն ու Սեւաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու պայմանագիրը ստորագրվել է մարտի 18-ին: