Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ձեռնարկությունները կարող են բախվել պատժամիջոցների: Ինչպես հաղորդում է Talk Radio-ն, իր հայտարարությունում նման ակնարկ է արել Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան չդադարեցնի Ղրիմին տիրանալու փորձերը:

«Հետագա սադրանքները շատ ավելի թանկ կնստեն Ռուսաստանի եւ այլ երկրների վրա, որոնք կներգրավվեն այլ պետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը խախտող գործողություններում»,-հայտարարել է Քարնին:

Նրա կարծիքով՝ Պուտինը կարող է փոխել իր մտադրություններն այն բանից հետո, երբ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ պատժամիջոցները թույլ կտան նախագահ Օբամային պատժամիջոցների համար նոր օբյեկտներ ընտրել: