Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 18ա շենքի 9-րդ հարկից վերելակը պոկվել եւ ընկել է ներքեւ (կանգնել 3-րդ եւ 4-րդ հարկերի միջեւ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերելակն արգելափակվել է շենքի 3-րդ եւ 4-րդ հարկերի միջեւ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 հոգու: