Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 90-ամյա Է. Ա.-ի դին:



























