Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավագանին մարտի 18-ին Գյումրիի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների 120 երեխաների նախակրթարաններ անվճար հաճախելու հնարավորություն տրամադրելու մասին որոշում է կայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը:
«Ուրախալի լուր «Շիրակ կենտրոն»-ից եւ Գյումրիի քաղաքապետարանից.
այսօր Գյումրիի ավագանին, մեր առաջարկությունների փաթեթը հիմք ընդունելով, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությամբ սոցիալապես առավել խոցելի ընտանիքների 120 երեխաներին նախակրթարաններ անվճար հաճախելու հնարավորության տրամադրելու մասին որոշում կայացրեց»,-գրել է նա:
Ավելի վաղ «Շիրակ Կենտրոնը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ նոյեմբերի 16-ին «Շիրակ կենտրոնը», սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաների համար նախակրթարաններն անվճար դարձնելու մասին դիմում-առաջարկություն է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ ավագանու անդամներին:
Դիմումի տեքստին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:




























