Նորվեգիան սառեցրել է ազատ առեւտրի շուրջ բանակցությունները Մաքսային միության հետ: Ինչպես հաղորդում է նորվեգական Aftenposten թերթը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Բերգե Բրենդեն: Նա հայտարարել է, որ Նորվեգիան Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս: Նրա խոսքով՝, Նորվեգիան դուրս է գալիս Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն) Մաքսային միության հետ վարվող բանակցություններից, որոնք վարվում էին շատ երկար ժամանակ: Նորվեգիայի դուրս գալը բանակցություններից համաձայնեցվել է մյուս երեք երկրների հետ:

Բրենդեն հայտարարել է ԵՄ-ի հետ համակարգումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Նորվեգիայի այս որոշումը լրացնում է ԵՄ որոշումը՝ Ռուսաստանի հետ նոր շրջանակային համաձայնագրի արտոնություններից հրաժարվելու մասին:

«Ուշադրություն է գրավում այն, որ նախորդ տարի EFTA-ի երկրները շարունակել են բանակցությունները, այդ թվում Բելառուսի հետ, որի հետ բանակցությունները սառեցրել էր ԵՄ-ն՝ նախագահ Լուկաշենկոյի դեմ ուղղված պատժամիջոցների շրջանակում»,-գրում է թերթը: