ԱՄՆ-ը մտածում է ստորաբաժանումներ հաստատել Մերձբալթիկայում՝ ՆԱՏՕ-ում հավաքական պաշտպանության իր դաշնակիցներին ռուսասական ագրեսիայից պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Վարշավայում՝ Էստոնիայի նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Associated Press-ը:

Բայդենի խոսքով՝ ամերիկյան ուժերը կարող են ցամաքային եւ ծովային զորավարժություններ անցկացնել, ինչպես նաեւ մարտական առաջադրանքներ: Այցի նպատակն է դաշնակիցներին վստահություն ներշնչել, որոնք մտահոգված են ուկրաինական Ղրիմ Ռուսաստանի ինտերվենցիայի առթիվ, հավելում է գործակալությունը:

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ի փոխանակելի ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի ամրապնդման միջոցառումներից մեկն է: Վերջին շաբաթում ԱՄՆ-ն ակտիվացրել է Air policing(օդային պարեկություն) ծրագրերը Մերձբալթիկայում եւ աշխատում են ծրագրի մեջ ներգրավել նաեւ այլ պետությունների, հավելել է Բայդենը: