Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեն չորեքշաբթի Մոսկվա չի ժամանի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռոմպեի մամուլի քարտուղար Դիրկ դե Բակերը: «Վան Ռոմպեյը վաղը Մոսկվա չի ժամանի, նա պատրաստոըմ է ԵՄ Խորհրդի նիստ, որը տեղի կունենա այս շաբաթ»,- հայտարարել է Բակերը:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ արտահայտվեց ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստաինի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաք քաշեց սահամանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ:

Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր կնքեցին: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը: