Ուկրաինացի զինծառայողները, որոնք Ղրիմի տարածքում են գտնվում, կարող են ազատորեն լքել թերակղզին: Այդ մասին մարտի 18-ին բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Մամուլի քարտուղարի խոսքով՝ զինծառայողները պետք է իրենք որոշեն՝ կամ միանան Ղրիմի զորքերին, որոնք ռուսական բանակի մաս են կազմելու, կամ լքել տարածքը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ արտահայտվեց ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստաինի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաք քաշեց սահամանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ:Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր կնքեցին: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:




























