ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը կվերադառնա խորհրդային ժամանակների անվանմանը՝ ՏԱՍՍ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործակալության 110-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստման կազմկոմիտեի նիստի ընթացքում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սակայն վերջնական որոշման մասին հայտնի կդառնա ՌԴ կառավարության կողմից դիտարկվելուց հետո:

ՏԱՍՍ-ը հիմնվել է 1925թ.-ին, որը «բացառաիկ իրավունք ուներ ԽՍՀՄ տարածքից դուրս տեղեկություններ հավաքել ու տարածել, ինչպես նաեւ ԽՍՀՄ տարածքում օտարերկրա եւ համամիութենական տեղեկատվություն տարածել»:Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991թ.-ին, ՏԱՍՍ-ի հիմքի վրա  ստեղծվեց Ռուսաստանի լրատվական հեռագրական գործակալությունը, որը պահպանեց խորհրդային անվանումը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ:  ՌԻԱ Նովոստիի վերացումից հետո ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մնաց միակ պետական լրատվական գործակալությունը Ռուսաստանում: ՌԻԱ Նովոստիի վերացման ու դրա հիմանվ վրա «Ռոսիա սեվոդնյա» գործակալության ստեղծման մասին հայտնի դարձավ 2013թ.-ի դեկտեմբերի սկզբին: