Ուկրաինայի Զինված Ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կուցինը Սիմֆերոպոլում ուկրաինացի զինծառայողի սպանության համար պատասխանատու է համարում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ զրույցում Կուցինը հաղորդել է համապատասխան հրամանի հրապարակման մասին, որի համաձայն Ղրիմի ԻՀ-ում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ զորամասերի զինծառայողներին այսուհետ թույլատրվում է զենք կիրառել: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Կուցինը կոչ է արել Գերասիմովին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի ԶՈւ զորամասերի արգելափակումը, ռուս զինծառայողներին հեռացնել ուկրաինական զորամասերից եւ վերադարձնել նրանց մշտական տեղակայման վայրեր:

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը նաեւ նշել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակն «անհապաղ լուծում է պահանջում, եւ առաջին հերթին երկու երկրների քաղաքական ղեկավարության մակարդակում»:Նա իր ռուս գործընկերոջ առաջարկել է «Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների մակարդակով համապատասխան հանձնաժողովի անհապաղ ստեղծման հարց նախաձեռնել՝ հակամաևտության հետագա սրացումից, արյունահեղությունից  խուսափելու եւ Ղրիմի ԻՀ-ում իրավիճակի կայունացման համար»,- հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»: