«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Հատված հարցազրույցից.
«Տիկին Բախշյան, անցած շաբաթ Կապանում հանդիպումների ժամանակ ձեր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է, եւ երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն»: «Ժառանգությունում» բոլո՞րն են այդ կարծիքին:
Ես միայն իմ անունից կխոսեմ եւ կասեմ, որ լիովին համակարծիք եմ, որ այդ կիսատ քայլերը՝ կառավարություն փոխելը, վարչապետի հրաժարական պահանջելը, մեծ-մեծ փուչիկներ են, որոնք հեշտությամբ կպայթեն ցանկացած պահի: Եվ պայթում են: Շատ շուտով կտեսնեք:
Ինչո՞ւ եք այդպես կարծում:
Այդպես եմ կարծում, որովհետեւ քանի դեռ իշխանությունը վերեւից սկսած նույն քաղաքական ուժի ձեռքում է, միայն կառավարության փոփոխությունը ոչինչ չի տալու, ընդամենը «Ա»-ն փոխելու է «Բ»-ով: Իմ կարծիքով` առաջին հերթին պետք է լինեն արտահերթ համապետական՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ, կամ՝ երկուսը միասին: Եվ նոր ընտրությունների արդյունքում ձեւավորվի նոր կառավարություն:
Այսինքն` այդ ուժերը պետք է նախ պահանջեն Սերժ Սարգսյանի՞ հրաժարականը:
Այո, իհարկե: Եթե միայն կառավարության փոփոխություն լինի, եւ շրջանառվող անունը լինի կառավարության ղեկավար, դա կլինի վերջը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
«Ժամանակ». «Կառավարություն փոխելը, վարչապետի հրաժարական պահանջելը, մեծ-մեծ փուչի
Տեղադրություն




























