«Տամպլիերների օրդենի ասպետներ» մեքսիկական թմրակարտելը կարող էր մարդկային օրգաններ օգտագործել ծիսակարգեր կատարելիս։  

Ըստ քննության վարկածներից մեկի՝ թմրամաֆիան օգտագործել է մարդկային օրգանները, այդ թվում նաեւ՝ սիրտը, թմրակարտելի շարքերում նոր մարդկանց ընդունելու գործընթացն իրականացնելու համար՝ պարտադրելով նրանց ուտել այդ օրգանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։

Մեքսիկայի Միչոական նահանգի անվտանգության ուժերը ձերբակալել էին Մանուել Պլանկարտեին՝ հայտնի թմրաբարոն, «Ասպետների» առաջնորդներից Էնրիկե Պլանկարտե Սոլիսի զարմիկին՝ մարդկային օրգանների անօրինական առեւտրին հանցակցելու կասկածանքով։  Ոստիկանությունում նշել են, որ այժմ քննությունը մարդկային օրգանների օգտագործումը հավանական է համարում ոչ թե առեւտրի, այլ ծեսեր կատարելու համար։