Իտալիայի Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ սահմանված՝ պետական պաշտոններ զբաղեցնելու երկու տարվա արգելքը։

Նշվում է, որ վճիռը Mediaset հոլդինգի խարդախությունների գործով նախկին վարչապետի պաշտպանության բողոքարկման պատասխանն էր։ 2013թ. Միլանի դատարանը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արգելել էր երկու տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել էր Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհուն՝ 24 կգ կոկայինով։

Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհուն ձերբակալել են 24 կգ կոկաինի հետ միասին