Ուկրաինայի հակակոռուպցիոն հանձնաժողովը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավտոպարկում Դովժենկո կինոստուդիայի հազվագյուտ մեքենաներ է հայտնաբերել։ Դրանք ճանաչել են կինոստուդիայի աշխատակիցները։

Հիշեցնենք,  մի քանի տասնյակ կոլեկցիոն մեքենաների շարքում հայտնաբերվել էին նաեւ արտասահմանյան արտադրության այլ ռետրո մեքենաներ՝ BMW, Ford Hot Road 1934, Chevrolet Impala, 1950 թ. Rolls-Royce եւ այլն։ Ավտոտնակում եղել են նաեւ խորհրդային ավտոմեքենաներ՝  Զիլ-եր, «Չայկա»-ներ, «Վոլգա»-ներ, Լուազ-ներ, ԶԱԶ-եր, ԶԻՍ-եր։

Կիեւից ոչ հեռու՝ Գոստոմելում, թանկարժեք VIP-մեքենաներով ավտոպարկ էր հայտնաբերվել, որը պատկանում էր Յանուկովիչի կրտսեր որդուն՝ Ալեքսանդրին։ Գտնված հավաքածուում կան Jaguar, Mercedes, Hummer, Range Rover, Rolls-Royce եւ այլ մոդելներ։ Բացի թանկ մեքենաներից, ավտոտնակում հայտնաբերվել են նաեւ համարանիշներ։

Կիեւի մերձակայքում հայտնաբերել են կրտսեր Յանուկովիչի ավտոպարկը 2 մլն դոլար արժողությամբ

Յանուկովիչի ավտոտնակից անհետացել է 2 մլն դոլար արժողությամբ յուրահատուկ ավտոմեքենան