Ռուսաստանի Օդինցովոյի քաղաքային դատարանը դատավճիռ է կայացրել հեղինակավոր «օրենքով գող» Ջեմալ Միկելաձեւի (մականունը՝ Ջեմո) նկատմամբ: Պատժի կրումից հետո նրան, հնարավոր է, արտահանձնեն Իտալիային:
Ջեմոյին մեղավոր է ճանաչվել միայն «զենքի ապօրինի պահելը» հոդվածով եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման:
Հաղորդվում է, որ Ջեմալ Միքելաձեն մաֆիոզ կլանի առաջնորդներից մեկն է, որը հակադրվում էր ռուսական հանցավոր աշխարհի «արքա» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան): Այս հակամարտությունն ավարտվել է նրանով, որ 2013-ի հունվարին Դեդ Հասանն սպանվել է: Փետրվարի սկզբին Միքելաձեն ձերբակալվել է Մերձմոսկվայում, նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ եւ երեք նռնակ:
Բացի այդ, 2013-ին Ջեմոյի նկատմամբ հետախուզում են հայտարարել Իտալիայի իշխանությունները: Այդ երկրի տարածքում էլ հենց ծրագրվել է Դեդ Հասանի սպանությունը: Քանի որ Ջեմոյի ռուսական անձնագիրը ուժը կորցրած է ճանաչվել, չի բացառվում, որ պատժի կրումից հետո նրան արտահանձնեն Իտալիային:




























