Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 08 UO 797 համարանիշի (վարորդ՝ Ս. Գ.) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 33 SV 365 համարանիշի (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` Տ. Ե.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:




























