Մեծ Բրիտանիան 2017թ.-ից կփոխի մեկ ֆունտանոց մետաղադրամների դիզայնը: Այդ քայլին Լոնդոնը դիմում է մեծաթիվ կեղծումների պատճառով, ասված է թագավորության ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունան հաղորդագրությունում:

Ըստ գնահատականների՝ մեկ ֆունտանոց  մետաղադրամների շուրջ 3%-ը կեղծված է, որոշ տեղերում ցուցանիշը հասնում է 6%-ի:

Մետաղադրամների ներկայիս դիզայնը, որը 30 տարի առաջ է ստեղծվել, դրամանենգների համար այլեւս բարդություն չի ներկայացնում:

Նոր նմուշը կեղծելը չափազանց բարդ կլինի: Մասնագետների խոսքով՝ «այն աշխարհում ամենահուսալի մետաղադրամը կդառնա»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ թագավորությունում հանրային մրցույթ կանցկացվի՝ որոշելու համար, թե ինչ պատկեր է լինելու մետաղադրամի հակառակ երեսին:  Գլխավոր կողմում ավանդաբար կլինի բրիտանական իշխող միապետի պրոֆիլը: