Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ մարտի 20-ին, կկայանա գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ կքննարկվեն ընթացիկ ներքաղաքական, ներկուսակցական հարցեր: Առայժմ ՀՀԿ-ում Խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ  բոլոր սկզբնական կազմակերպություններում շարունակվում են ընտրությունները: