Վլադիմիր Պուտինի ելույթում կային ստալինյան դարաշրջանի հնչյուններ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Դանիլա Լուբկիվսկին:

«Ցավոք, ռուսական քաղաքականությունն անկանխատեսելի է: Պուտինի ելույթում լսելի են վաղ անցյալի հնչյուններ, ստալինյան մտածողության նշույլներ: Դա նշանակում է, որ նրանք Ղրիմն օկուպացնելու ծրագրեր ունեին ու վաղուց ի կատար էին ածում դրանք: Այնպես որ սա 21-րդ դարում տեղի ունեցող բարդ, դրամատիկ, ողբերգական պատմություն է, որն ընթանում է հենց հիմա»,-նշել է նա BBC-ին տված հարցազրույցում:

Նա նաեւ հավելել է, որ Ղրիմի վերաբերյալ ուղերձից պարզ է, որ Պուտինն ապրում է սեփական աշխարհում, որը մեկուսի է: Նա Ռուսաստանին բարեմաղթել է լավ ապագա՝ պուտինյան մեկուսացման փոխարեն: Պուտինը մարտահրավեր է նետել մբողջ միջազգային հանրությանը, ինչին հստակ պատասխան պետք է տրվի: «Պուտինն աստված չէ: Նա իրավունք չունի ինչ-որ բան թելադրել այլ պետությունների: Մենք իրավունք ունենք վարելու անկախ ներքին ու արտաքին քաղաքականություն»,-ընդգծել է դիվանագետը: