Հիվանդանոցից, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 00:35-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, տրավմային շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա Վաչե Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վաչե Հ.-ն վնասվածքը ստացել է մարտի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան բակում կայանված, իրեն պատկանող «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենայի գազի հետ կապված խնդիրները կարգավորելիս ավտոմեքենան պատահաբար շարժվելու հետեւանքով:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վաչե Հ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Նախապատրաստվում են նյութեր: