Երեւանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց, մարտի 18-ին՝ ժամը 17.20-ին, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























