«Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարակում մարտի 28-ին, 29-ին, 30-ին եւ ապրիլի 6-10-ը, ժամը 11.00–23.00–ն հավաքներ անելու իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Առայժմ որոշված չէ, թե ինչ միջոցառում են իրականացնելու եւ կոնկրետ որ օրերին ու ժամերին: «Հնարավոր է հանրային միջոցառում իրականացնենք, դեռ ոչինչ որոշված չէ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: