Ռուսաստանի պետդումայում մտադիր են մինչեւ շաբաթվա վերջ վավերացնել Ղրիմի ու Սեւաստոպոլի՝ Ռուսաստանին միանալու պայմանագիրը: Այս մասին լրագրողներին է հայտարարել ռուսական խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը:

Նա հավելել է, որ այսօր Պետդումայում խորհրդակցություններ ու բանակցութուններ կանցկացվեն՝ ղրիմցի ու սեւաստոպոլցի գործընկերների հետ՝ կապված պայմանագրի վավերացման հետ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Իր հերթին «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը նաեւ հաղորդել է լրագրողներին, որ խորհրդարանը մինչեւ շաբաթվա վերջ կանցկացնի բոլոր իրավաբանական ընթացակարգերը, որպեսզի վավերացնի Ղրիմի ու Սեւաստոպոլի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու վերաբերյալ պայմանագիրը:

Նշենք, որ երեքշաբթի Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրել են ՂԻՀ ու Սեւաստոպոլի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու մասին համաձայնագիր: Կիեւը համաձայնագիրը չի ճանաչում: