ՌԴ Սահմանադրական դատարանը նախագահական հարցում է ստացել ՌԴ-ին Ղրիմի միացման մասին պայմանագիրը ստուգելու վերաբերյալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մարտի 18-ին ՍԴ-ն նախագահից հարցում է ստացել ՌԴ-ի եւ Ղրիմի Հանրապետության միջեւ Ղրիմը Ռուսաստանին միացնելու եւ ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ձեւավորելու մասին պայմանագրի սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ», - հայտնել են ՍԴ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հարցումն ընդունվել է՝ առանց հանրային լսումների:
Հիշեցնենք, մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի քաղխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, վարչապետ Սերգեյ Աքսենովը եւ Սեւաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին Ղրիմը ՌԴ-ին միացնելու եւ ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ձեւավորելու մասին պայմանագիր էին ստորագրել՝ Ղրիմի Հանրապետությունը եւ դաշնային նշանակության քաղաք Սեւաստոպոլը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերացման պահից:




























