Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի դիմաց, մարտի 18-ին, ժամը 20.20-ին, իրար են բախվել «Նիսան» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: