Երեւան-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21101-110-01» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել նորակառույց բետոնե ճանապարհահարթակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: