Հիվանդանոցից, մարտի 18-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա Մարիամ Մ.-ն, 24-ամյա Արաքսյա Վ.-ն, 45-ամյա Մելանյա Մ.-ն, 25-ամյա Մանուկ Մ.-ն եւ 6-ամյա Նելսոնի Ն.-ն:

Հանգամանքները պարզվում են:

Մարտի 17-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վեդիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 42-ամյա Նոնա Հ.-ն, 44-ամյա Վարդիթեր Գ.-ն եւ 19-ամյա Մարինե Տ.-ն:

Կատարվում է հետաքննություն: