Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարտի 18-ին, ժամը 12.15-ին, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Արմեն Մ.-ին, որը մարտի 10-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 07.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Վեդի քաղաքի Անդրանիկավան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 26-ամյա Վահան Ս.-ին, որը 2013 թ. հունվարի 31-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: