Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել է հրամանագիր՝ կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հաղորդե են ղրղըզական պետության նախագահի մամուլի ծառայությունում:

«Անձինք, որոնք զբաղեցրել են վարչապետի, առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի ու կառավարության անդամների պաշտոնները, կշարոնակեն կատարել իրենց պարտականությունները ընդհուպ նոր կառավարության ձեւավորումը»,-նշվում է հրամանագրում:

Մարտի 18-ին խորհրդարանական մեծամասնության կոալիցիայի կազմից դուրս գալու մասին էր հայտարարել «Աթա-Մեկեն» կուսակցությունը: Հանրապետության օրենքների համաձայն՝ այդ դեպքում կառավարությունն ինքնաբերաբար հրաժարական է տալիս: Այժմ Ղրղըզստանի խորհրդարանի հինգ խմբակցությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն նոր կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ ու դրա ստեղծումից հետո կառավարություն ձեւավորեն, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: