Ավստրալիան նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ ու «երկիր մուտք գործելու արգել է ընդունել այն անձանց համար, որոնք առանցքային դեր են խաղում ռուսական քաղաքականության որոշման հարցում, որը սպառնում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը:
Նա նշել է, որ արգելքը տարածվում է տասներկու ռուսաստանցիների ու ուկրաինացիների վրա:
Այն անձանց ցուցակը, որոնց մուտքը երկիր կարգելվի, չի հրապարակվի: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, դա արվում է, որպեսզի «խուսափեն Ավստրալիայից միջոցները դուրս բերելու ռիսկերից», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























