Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ մեղադրյալ Ա. Ղ.-ն պարտքի դիմաց տուժողին է հանձնել իր անվամբ գրանցված որսորդական 2 հրազենը, որոնք վերջինս 2012թ. օգոստոսին իրացրել է այդ գործունեությամբ զբաղվող ընկերության միջոցով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ հրազենի օտարման հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ չի ստորագրել:
Իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու եւ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում եւ ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:




























