Օքսֆորդի ռուսական հիմնադրամի կրթաթոշակի մրցույթը՝ նախատեսված հումանիտար ուղղվածությունների ու մասնագիտացումների բակալավրիատի ու մասնագիտացման 2-5 կուրսերի ուսանողների համար, տեղի կունենա մարտի 17-ից մայիսի 25-ը:
Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Ուրալի դաշնային համալսարանի մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Նիկուլնիկովը, կրթաթոշակը ստանալ կկարողանան հայաստանցի ուսանողները, որոնք համալսարանում ուսումնասիրում են արվեստ, պատմություն, մշակութաբանություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, կրոնագիտություն ու լեզվաբանություն: Կրթաթոշակը նշանակվում է մեկ ուսումնական տարվա համար ու վճարվում է ամիսը մեկ՝ 4000 ռուբլու չափով:




























